Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               

Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը

Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը
17.09.2014 | 02:03

Քիչ առաջ ավարտված Չեմպիոնների լիգայի այսօրվա խմբային խաղերում արձանագրվեցին հետևյալ արդյունքնրը՝
Մադրիդի «Ռեալը» 5:1 հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ, սեփակամ հարկի տակ 2:0 հաշվով «Արսենալին» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիան», նույն հաշվով «Յուվենտուսը» հաղթեց հյուր եկած «Մալմյոյին», «Օլիմպիակոսը» տանը մեկ գնդակի առավելությամբ գերազանցեց Մադրիդի «Աթլետիկոյին». իսկ խաղի ընդհանուր հաշիվն է 3:2, վերջին տասը րոպեներին ձևակերպվեց «Լիվերպուլ»-«Լյուդոգորեց» հանդիպման 2:1 հաշիվը:
Միակ ոչ-ոքին գրանցվել է «Գալաթասարայ»-«Անդրլեխտ» խաղում, իսկ միակ հաղթանակած հյուրը «Զենիթն» է, որը երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Բենֆիկայի» դարպասը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ